Վարոսյան. Ոստիկանության գիշերվա գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում
Արամ Վարդանյանի, առավել հայտնի որպես Վստրեչի Ապեր, փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց՝ իրենք զարմացել են, երբ լուրեր են հայտնվել իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի մասին։
«Եթե խոսքը քրեական գործի մասին է, ապա ոստիկանությունը պետք է գործեր Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում։ Այսինքն, եթե որևէ անձի են փնտրում, ապա պետք է անձին հրավիրեն։ Դրա կարգը ես չէ, որ պետք է բացատրեմ։ Եթե խոսքը Արամ Վարդանյանի մասին է, ապա իրենք քաջատեղյալ են, Արամ Վարդանյանը բազմաթիվ անգամներ թե գրավոր, թե բանավոր կերպով ոստիկանություն հրավիրվել է ու չի եղել դեպք, որ նա չներկայանա»,- ասաց փաստաբանը։
Վարոսյանի խոսքով, գիշերվա ընթացքում ոստիկանության կատարած գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում, որևէ իրավական հիմք իրենց այդտեղ գտնվելու, գործողությունների կատարման վերաբերյալ չի ներկայացվել։
Փաստաբանները եղել են ոստիկանություն, Վարդանյանն այնտեղ չի եղել։
Ի դեպ, Վարդանյանի փաստաբանները լրագրողներին ցույց տվեցին ոստիկանության գործողությունների հետևանքները։
Վարոսյանի խոսքով, իրենց բազմաթիվ հարցերին՝ թե ինչ գործողություն է իրականացնում ոստիկանությունը, այդպես էլ պատասխան չի հնչել։ Միայն մի անգամ Վարոսյանին մի ոստիկան արձագանքել է. «Ինչ անում ենք, լավ ենք անում»։
Նա պատմում է, որ Վարդանյանի ազգականներից մեկը նույնիսկ դուռը կոտրող ոստիկաններին առաջարկել է՝ այն չկոտրել, որպեսզի կարողանա բացել ու նրանց ներս կանչել։
«Ես ցավալիորեն արձանագրեմ, էդ միջնադարյան տառանի գործադրմամբ, հատուկ նշանակության ջոկատ ասեմ, վաշտ ասեմ, բանակ ասեմ, գունդ ասեմ, տևական ժամանակ փորձում էին երկու դուռ ջարդել։ Երկուսն էլ չեն կարողացել։ Լավ սա մի կողմ, բայց պատկերացրեք, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է ինչ-որ դիվերսանտների վնասազերծման հարկ կա, մարդիկ չեն կարողանում դուռ կոտրել»,- ասաց նա։
Երկարամյա փորձ ունեցող փաստաբանը պնդում է, որ իր գործունեության ընթացքում նման ապօրինություն չի տեսել, կատարվածը որակում է վայրագություն։
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Սահակյան. Արամ Վարդանյանի տնից ոստիկանները տարել են ոսկե խաչով շղթան ու օգտագործած օծանելիք
- Փաստաբաններ. Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ զենքով հարձակվել են Վստրեչի Ապերի տների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին