Վստրեչի Ապերի մորը քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց
Քիչ առաջ Արամ Վարդանյանի, առավել հայտնի որպես Վստրեչի Ապեր, տուն ժամանեց շտապօգնության ծառայության մեքենան ու հիվանդանոց տեղափոխեց Վարդանյանի մորը։ Տարածքում գտնվողների խոսքով՝ կնոջ ինքնազգացողությունը վատացել է։
Նշենք, որ այս պահին Վարդանյանի առանձնատանն ու օժանդակ կառույցներում ոստիկանության կողմից խուզարկություն է իրականացվում։
Վարդանյանի տանը, հարազատներին ու բարեկամներին պատկանող տներում ոստիկանների գործողությունները սկսել են անցած գիշերվանից։ Դրանք փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը որակեցին ոչ միայն ապօրինություններ, այլև վայրագություններ։
Զինված ու դիմակավորված ոստիկանների գործողությունների հետևանքով Վարդանյանի 5-ամյա թոռնիկը, ինչպես նշեցին փաստաբանները, կորցրել է խոսելու ունակությունը։
Հարակից հրապարակումներ`
- Բազմաթիվ ոստիկաններ ժամանեցին Արամ Վարդանյանի տուն
- Սահակյան. Ոստիկանների գործողությունների հետևանքով Վարդանյանի հնգամյա թոռը կորցրել է խոսելու ունակությունը
- Վարոսյան. Ոստիկանության գիշերվա գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում
- Լուսինե Սահակյան. Արամ Վարդանյանի տնից ոստիկանները տարել են ոսկե խաչով շղթան ու օգտագործած օծանելիք
- Փաստաբաններ. Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ զենքով հարձակվել են Վստրեչի Ապերի տների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին