Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը չէ
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» երկու սահմանադրական օրենքը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ սահմանադրական օրենքների ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը։
Օրենսգրքին կողմ քվեարկեց 76 պատգամավոր, որին գուրմարվեց նաև գործուղման մեջ գտնվող 9 պատգամավորի ծրարով ստացված դրական քվեարկության արդյունքները։
Գործուղվածների թվում էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը։
Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ձայն խնդրեց և, հայտարարելով, որ նախորդի նման քվեարկության ժամանակ Տիգրան Ուլիխանյանի անվան հետ մամուլում իր լուսանկարն է տարածվել, հայտնեց, որ ինքը Տիգրան Ուլիխանյանը չէ։
Արարատ Միջզոյանը հաստատեց, որ շատ նման անվամբ և ազգանվամբ երկու պատգամավոր կա ԱԺ-ում՝ «Իմ քայլը» խմբակցությունից և անկախ պատգամավոր։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» սահմանադրական օրենքն ընդունվեց 92-կողմ, 2-դեմ և 16 ձեռմպահ ձայներով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին