Կորոնավիրուսի պատճառով բասկետբոլի Եվրասիական լիգայի գավաթի առաջին խաղարկությունն անցկացվել է առանց հանդիսականների
Երևանի Օլիմպավանում անցկացվել է բասկետբոլի Եվրասիական լիգայի գավաթի առաջին խաղարկության եզրափակիչ փուլը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Չորս լավագույնների պայքարում լավ խաղով աչքի են ընկել և եզրափակիչ մտել ՌԴ Տուլա քաղաքի «Արսենալ» և Ղազախստանի Ատիրաու քաղաքի «Բարսի» թիմերը: Հաղթեց / 89 : 78 / և գավաթին տիրացավ «Արսենալը» :
Երրորդ տեղի համար պայքարում Երևանի « Ուրարտուն» զիջեց Բելառուսի «Բորիսֆենին» ՝ 80 : 92:
Մրցավարտից հետո ՀԲՖ մրցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանն ասել է , որ ընդհանուր վեցյակի պայքարում չորրորդ տեղ գրավելը մեր թիմի՝ «Ուրարտուի» համար վատ արդյունք չէ: Պետք է հաշվի առնել երևանցիների մրցափորձի պակասը: Ասածը առավելապես վերաբերվում է տակավին երիտասարդ հարձակվողներ Մեթյու Մադոյանին և Մայքլ Հակոբյանին:
Կորոնավիրուսի պատճառով հանդիպումներն անցկացվեցին առանց հանդիսականների:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան