Թրամփը հայտարարել է՝ պատրաստ է օգնել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում, գրում է gazeta.ru-ն։
«Մենք շատ լավ գլուխ ենք հանում, ունենք հիանալի խումբ։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հիանալի աշխատանք է կատարում»,- ասել է Թրամփը:
Նա վստահեցրել է՝ աշխարհի լավագույն բժիշկները ԱՄՆ-ում են։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն է տրամադրել շատ այլ երկրների:
«Մենք կօգնեինք Իրանին, եթե նրանք դա ցանկանային։ Իրանը կորոնավիրուսից շատ տուժեց»,- հավելել է նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ինդոնեզիան կորոնավիրուսով վարակվածներին կտեղափոխի անմարդաբնակ կղզի
- «Ես հաղթահարել եմ կորոնավիրուսը»
- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան