Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 8 սմարթֆոնի վաճառքի գարնանային ակցիա
Beeline-ը հայտարարում Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայի մեկնարկի մասին։
Ընկերությունից մանրամասնում են, մինչև 2020 թ. ապրիլի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոնը գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10 000 դրամ քեշբեք հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ։
«Beeline-ը շարունակում է հետաքրքիր անակնկալներ մատուցել իր հաճախորդներին։ Մենք ձգտում ենք ոչ միայն շահավետ փաթեթներ առաջարկել, այլ նաև բաժանորդներին հնարավորություն տալ ձեռք բերել հասանելի և որակյալ սարքավորումներ։ Այս սմարթֆոնն ունի հզոր մարտկոց և հիասքանչ նկարող տեսախցիկներ, ինչը կբավարարի ցանկացած ոլորտում աշխատող մարդու պահանջները։ Իսկ Beeline-ի կողմից տրամադրվող քեշբեքը, համոզված եմ, հաճելի նվեր կլինի յուրաքանչյուր գնորդին», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Xiaomi Redmi 8-ն աշխատում է Android 9 (Pie) համակարգով։ Սմարթֆոնի ակնհայտ առավելություններն են 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև որակյալ տեսախցիկները՝ դիմայինը՝ 8, հիմնականները՝ 12 և 2 մեգապիքսել։ Սմարթֆոնի մարտկոցի ծավալը կազմում է 5000 mAh։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline. Երևանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ
- Սիրո տոնի կապակցությամբ Beeline-ն անակնկալներ է պատրաստել բաժանորդների համար
- Մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը
- Beeline. 2018 թ. դրամական զուտ հոսքերը դրական են
- Beeline-ը կնվիրի Samsung A10 սմարթֆոն Samsung-ի ֆլագմաններ գնորդներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան