«Flybe» ավիաընկերությունը հայտարարել է սնանկության մասին
Եվրոպայի խոշորագույն տարածաշրջանային ավիաընկերություններից մեկը`բրիտանական «Flybe»-ը, որը թռիչքներ էր իրականացնում 150 երթուղով 85 օդանավակայաններում, տեղափոխվել է արտաքին կառավարման, 2 հազար աշխատատեղ ռիսկի է ենթարկվել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ընկերության ինքնաթիռների բոլոր թռիչքները դադարեցվել են, և դա վերաբերում է նաև Միացյալ Թագավորություում նրա գործառնություններին», - ասվում է ընկերության հայտարարությունում։
Նշվում է նաև, որ կորոնավիրուսի բռնկումը ֆինանսական վիճակի ապակայունացման պատճառներից մեկն է:
«Չնայած բոլոր ջանքերին, մենք այժմ այլընտրանք չունենք։ Մենք չկարողացանք իրական լուծում գտնել ֆինանսական ապահովման համար, որը թույլ կտա մեզ շարունակել մեր բիզնեսը», - ավիաընկերության աշխատակիցներին ուղղված նամակում ասել է գլխավոր տնօրեն Մարկ Անդերսոնը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ կօգնի ընկերության աշխատակիցներին գտնել նոր աշխատատեղեր, և պատրաստակամություն է հայտնել աշխատել այլ ավիաընկերությունների հետ՝ օդային կապերը պահպանելու համար այն երթուղիներում, որոնք սպասարկում էին «Flybe»-ին: