ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման նպատակով իրականացվում են միջոցառումներ
Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջառումներից են՝
Ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով,
ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների և այլ շահառուների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպումը, իսկ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրերի տրամադրումն իրականացվում է հսկիչ-անցագրային կետերից՝ բացառելով վերջիններիս մուտքը ստորաբաժանումների տարածք,
շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրամադրվում է արձակուրդ միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրեն¬քի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայու¬թյան դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը
- Կորոնավիրուսով վարակված քաղաքացու կնոջ մոտ հերքվել է հիվանդության առկայությունը
- «Ես հաղթահարել եմ կորոնավիրուսը»
- ԱՆ. Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան
- Ինչպես է պաշտպանվում կորոնավիրուսից ՀՀ ԱԺ-ն
- Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ
- Ինչպես է Ֆեյսբուքը վերահսկում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը
- Դիմակներ գուցե լինեն, բայց բարձր գնով, իսկ ախտահանիչներ տեղական արտադրողներն էլ են արտադրում. ՏՄՊՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան