Վրաստանում կարանտինի պատճառով աշխատավայրից բացակայած ժամերը կփոխհատուցվեն
Վրաստանի Առողջապահության քաղաքականության վարչության պետ Էկատերինե Ադամիան հայտարարել է, որ օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից թողարկված փաստաթղթի հիման վրա՝ կարանտինում և ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների բացակայած աշխատանքային ժամերը կփոխհատուցվեն:
Jnews-ի հաղորդմամբ, նա նշել է, որ դրա համար քաղաքացիները պետք է էլեկտրոնային փոստով կապվեն նախարարության հետ, որից հետո գործակալությունը կտա փաստաթուղթ, որն ունի օրինական ուժ:
«Կորոնավիրուսի տարածման առնչությամբ երկրում արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում շփման մեջ գտնվող մարդկանց մեկուսացնելու համար: Մեկուսացումը ներառում է ինչպես ինքնամեկուսացումը, այնպես էլ կարանտինային գոտին: Քանի որ նրանց թվում կան շատ աշխատողներ, այս ընթացքում նրանք կունենան որոշակի խնդիրներ աշխատանքային իրավունքների հետ կապված: Մեր նորմատիվ փաստաթղթերը նախատեսում են փոփոխություն, որը հաշվի է առնում նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ հիվանդության թերթիկի հետ մեկտեղ նույն իրավական ուժն ունեցող փաստաթուղթը, որի հիման վրա նրանք կունենան բաց թողնված օրերը փոխհատուցելու լիարժեք հնարավորություն, և գործատուների համար դա կլինի հիմք աշխատավարձի վճարման համար»,- հաղորդել է Ադամիան։
Նրա խոսքով, ըստ վերջին տեղեկությունների, կարանտինային գոտում գտնվում է 97 մարդ, 92-ը՝ ինքնամեկուսացման պայմաններում, սակայն, ինչպես պարզաբանել է Ադամիան, այս թվերը փոփոխվում են:
Հարակից հրապարակումներ`
- Ինդոնեզիան կորոնավիրուսով վարակվածներին կտեղափոխի անմարդաբնակ կղզի
- «Ես հաղթահարել եմ կորոնավիրուսը»
- Ինչպես է Ֆեյսբուքը վերահսկում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը
- ՀԲ-ն 12 միլիարդ դոլար է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Վրաստանում կարանտինային գոտում 120 հիվանդ կա
- Վրաստանում կարանտինային գոտում է 170 մարդ
- Դպրոցական արձակուրդները Վրաստանում նախատեսվածից մեկ շաբաթ շուտ կսկսվեն
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան