Դավիթ Բաբայան. Առանձնահատուկ տեղ ենք հատկացնելու Արցախի էկոլոգիական անվտանգությանը
Արցախի Պահպանողական կուսակացությունն իր ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացնում էկոլոգիական անվտանգությանը։ Քարոզարշավի շրջանակում պատրաստած տեսանյութում հայտարարում է Արցախի նախագահի թեկնածու, կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։
Նա ընդգծում է՝ բոլորի պարտքն է պահել, պահպանել, փայփակել բնությունը, ուստի առաջարկում են ցանկացած ծրագիր իրականացնելիս հաշվի առնել բնապահպանական նորմերը։
«Բնապահպանության նախարարությունը պետք է մեզ մոտ դառնա գլխադասային գերատեսչություն, պետք է պահպանենք մեր ջրային ռեսուրսները, մեր անտառները, որևէ ապօրինի հատում անթույլատրելի է»,-նշում է կուսակցության նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածու
- Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան