Սահակյան. Ոստիկանների գործողությունների հետևանքով Վարդանյանի հնգամյա թոռը կորցրել է խոսելու ունակությունը
Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տուն մուտք գործած ատրճանակներով զինված, դիմակավորված ոստիկանների վազվզոցի, գոռգոռոցների հետևանքով լուրջ վնաս է հասցվել նրա հինգամյա թոռնիկին՝ դստեր երեխային։
«Երբ ես մտա այս տուն, բարձրացա երկրորդ հարկ, ննջարանում տեսա, թե ինչպես է հինգամյա աղջիկ երեխան դողդողում մոր գրկում։ Դա զարհուրելի պատկեր էր»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց, որ վախի հետևանքով երեխան կորցրել է խոսելու ունակությունը։
Փաստաբաններն երեկ Արամ Վարդանյանի տանը տեղի ունեցածն ապօրինություն, վայրագություն են որակում։ Նրանց խոսքով, տնից բերման է ենթարկվել երեք մարդ, այլ տեղերից բազմաթիվ մարդիկ։ Լուսինե Սահակյանի խոսքով, ոստիկանների մուտք գործելու պահին Արամ Վարդանյանը տանը չի եղել։
«Նրանց մի մասն ազատ է արձակվել է։ Երկուսը ձերբակալվել են ակնհայտ անհիմն կասկածանքով։ Նրանցից մեկը Արամ Վարդանյանի եղբոր որդին է՝ Արման Վարդանյանը, մոյւսը հարևանությամբ բնակվող մի տղա է։ Գործն էլ 2016 թվականին տեղի ունեցած ինչ-որ դեպքի հետ է կապված, որի քննությունը արդեն մեկ տարի է՝ գնում է»,-ասաց նա։
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ մանրամասնեց՝ բերման ենթարկվածների թվում եղել են նաև իրենց տանը հյուր եկած հարազատները, կողոպուտի ու ինչ-որ առևանգման կասկածանքով։ Փաստաբաններն անգամ տեղեկացված չեն եղել, թե ինչ արարքների մասին է խոսքը, երբ է տեղի ունեցել։ Ոստիկանները չեն պատասխանել, ոչինչ չեն բացատրել։
«Մեզ ծանոթացրել են քննչական խմբի որոշմանը, որից մենք հասկացել ենք, որ 2016 թվականին ինչ-որ մեկի ԲՄՎ-ի կողոպուտի մասին է, բովանդակությունից չհասկացանք, թե ինչ առևանգման մասին է խոսքը։ Մենք դիմել ենք դատարան ու վիճարկում ենք ձերբակալությունը, որովհետև նման ձերբակալում չի կարող լինել մի շարք պատճառներով, անգամ կասկածանքը չեն ասում, կամ անձը փորձ էլ չի արել փախուստի դիմելու»,-ասաց Սահակլյանը։
Նա եկել է համոզման, որ ոստիկանությունն իր բուն գործոց զբաղցելու փոխարեն զբաղված է աշխատանք կատարելու իմիտացիա ստեղծելով, ինչ-որ ասֆալտին փռելու գործողություններ կատարելով, դրանք լուսանկարելով, լուսանկարները վարչապետին տրամադրելով, վարչապետն էլ դրանք իր պատին տեղադրելով։
«Ոստիկանությունն իր իրական գործառույթները չի կատարում, չի էլ ցանկանում, ինչի հետևանքով բազմաթիվ սպանություններ մնում են չբացահայտված»,-ասաց փաստաբան Սահակյանը՝ խոստանալով, որ առաջիկայում հաղորդումներ տված մարդկանց մասին տեղեկություններ կհրապարակեն։
Հարակից հրապարակումներ`
- Վարոսյան. Ոստիկանության գիշերվա գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում
- Լուսինե Սահակյան. Արամ Վարդանյանի տնից ոստիկանները տարել են ոսկե խաչով շղթան ու օգտագործած օծանելիք
- Փաստաբաններ. Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ զենքով հարձակվել են Վստրեչի Ապերի տների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին