ԿԸՀ-ն Պապիկյանին տեղեկացրել է «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջները խստորեն պահպանելու մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 4-ի նիստում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը:
ԿԸՀ հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն որպես օպերատիվ լուծում պահանջող հարցը անմիջապես կապ է հաստատվել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ և ուշադրություն հրավիրելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջներին, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին:
Հիշեցնենք, որ իրավաբան, Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի հանրայաին պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը Սուրեն Պապիկյանի ելույթից անմիջապես հետո հայտարարել էր. «Հենց նոր ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը։... Արձանագրում ենք, որ փաստը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է»:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը. Մելիքյան
- Թող որևէ համայնքապետ իշխանություններին արջի ծառայություններ չմատուցի.Պապիկյան