Գերմանիան և Նիդեռլանդները ցանկանում են՝ Իդլիբում ստեղծվի անվտանգ գոտի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանացի պահպանողական պատգամավորներին հայտնել է, որ կողմ է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում անվտանգ գոտիների ստեղծմանը, որտեղ թուրքական ուժերը և նրանց ապստամբ դաշնակիցները կանգնած են Սիրիայի կառավարական ուժերի դեմ, որոնց աջակցում է Ռուսաստանը։ Այս մասին գրում է EU Observer-ը։
Նիդերլանդների արտգործնախարարն էլ մի քայլ առաջ է գնացել և պաշտոնական հայտարարության մեջ կոչ արել՝ «դադարեցնել Իդլիբում մարդասիրական աղետը՝ նաև ոչ թռիչքային գոտի հայտարարելով»:
Նշենք, որ Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ հանդիպում կունենան Էրդողանն ու Պուտինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան