Էրդողանի խոսնակ. Մոսկվա ենք գնում համաձայնության հասնելու հույսով
Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումները և հնարավոր հրադադարի պայմանները քննարկելու նպատակով մարտի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Մոսկվա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահականում մամուլի ասուլիս է տվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ ներկայացնելով Թուրքիայի սպասելիքներն այդ հանդիպումից։
«Մոսկվա գնալիս մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Իդլիբի վերաբերյալ մեր ստորագրած համաձայնագրի շրջանակներում հրադադար հաստատվի,- ասել է Քալընն ու ավելացրել,- «Գնում ենք Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում երկկողմանի համաձայնության հասնելու հույսով»:
Նշենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ. տեղի են ունենում բախումներ մի կողմից սիրիական կառավարական բանակի և մյուս կողմից թուրքական բանակային ստորաբաժանումների ու Անկարայի հովանավորությունը վայելող զինված խմբավորումների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները