Լոնդոնի գրքի ցուցահանդեսը չի կայանա
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են Լոնդոնի գրքի տոնովաճառը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայում ու ողջ աշխարհում նոր վարակի ազդեցությունը զգացվում է կյանքի բոլոր բնագավառներում:
Տոնավաճառի չեղարկման որոշումը, կազմակերպիչների պարզաբանմամբ, պայմանավորված է կառավարության կարգադրություններով, բժշկական և այլ կազմակերպությունների խորհուրդներով:
Կազմակերպիչները վստահություն են հայտնել, որ Լոնդոնի գրքի տոնավաճառը կկայանա 2021 թ. մարտի 9-11-ը:
Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով չեղարկվել էր նաև փարիզյան Livre Paris-ը և Լայպցիգի գրքի տոնավաճառը, տեղափոխվել է նաև Բոլոնիայի գրքի ցուցահանդեսը:
Հարակից հրապարակումներ`
- Լոս Անջելեսում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել
- Գերմանական գրքի խոշոր տոնավաճառը չեղարկվել է
- ՀԲ-ն 12 միլիարդ դոլար է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի եվրոպական ֆորումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
- Ճապոնիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումները կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են
- Վենետիկի դիմակահանդեսը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
- Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին