Լուսինե Սահակյան. Արամ Վարդանյանի տնից ոստիկանները տարել են ոսկե խաչով շղթան ու օգտագործած օծանելիք
«Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տների դռները ոստիկանները կոտրել են նաև այն ընթացքում, երբ տանը որևէ մեկը չկար ու տարածքում միայն ոստիկաններն էին»,- Երևանի Արցախի փողոց թիվ 17/8 հասցեում ընթացող ասուլիսում հայտարարեց Արամ Վարդայանի՝ Վստրեչի Ապերի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ ընդգծելով, որ նման գործողություններ ոստիկանությունն ընդհանրապես չի կարող կատարել։
Նրա խոսքով, եթե իրավապահները եկել էին տունը խուզարկելու, ապա պետք է լիներ դատարանի թույլտվությամբ, սեփականտիրոջ ներկայությամբ։
«Մինչդեռ սեփականատիրոջը բերման են ենթարկել, ապա մտել տուն»,- ասաց փաստաբանը։
Լուսինե Սահակյանի խոսքով, երբ ոստիկանները հեռացել են տարածքից, պարզվել է, որ տնից բացակայում է DVR-ը, Արամ Վարդանյանի ոսկե շղթան ոսկե խաչով, ինչպես նաև օգտագործված օծանելիք։
«Այսինքն, մեր ոստիկանները հասել են նրան, որ օգտագործած օծանելիք են տարել իրենց հետ»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդանյանի փաստաբանները տարածել էին հայտարարություն, ըստ որի՝ անցած գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։
Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան