Կառավարությունը դպրոցներում կներդնի հեռավար ուսուցման մեխանիզմը
Կառավարությունը «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկում է լուծել մի քանի սկզբունքային հարց։ Ըստ նախարար Արայիկ Հարությունյանի, կարգավորումներից մեկով ներդրվելու է հեռավար ուսուցման մեխանիզմը։ Այն ուսումնական հաստատություններում, որտեղ չկա տվյալ առարկան դասավանդող համապատասխան ուսուցիչ, այդ առարկայի դասավանդումը կարող է կազմակերպվել հեռավար (դիստանցիոն) ձևով՝ ապահովելով սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը:
Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով հեռավար կրթության մեխանիզմին, նշեց. «Կարգավորման հետ կապված հանձնաժողովի որոշ անդամներ իրենց մտահոգությունն էին հայտեն։ Շատ դեպքերում հեռավոր մարզերում, սահմանամերձ հատվածների գյուղերի դպրոցներում դժվար է մանկավարժներ ապահովել, այդ պատճառով ստիպաված են այդ քայլին գնում»։ Նկատելով, որ այս դեպքերում երեխաների սոցիալականացման գործընթացն է բաց մնում՝ պատգամավորն առաջարկեց հեռավար դասավանդման իրականացումն ժամանակավոր անել , մինչև նախարարությունն ուսուցիչների խնդիրը լուծի։
Պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ անդրադարձավ քոլեջների և դպրոցների խորհուրդների խնդրին։
«Եկեք պարզ ասենք, այսօր գործադիր իշխանությունը որևէ ազդեցություն չունի դպրոցների և քոլեջների խորհուրդների վրա, բայց դրան հակառակ, դպրոցների գործող տնօրենները շատ մեծ ազդեցություն ունեն այդ խորհուրդների վրա։ Հաճախ իրենք են որոշում, թե իրենցից հետո ո՞վ կդառնա այդ դպրոցի տնօրենը։ Ունենք բազմաթիվ նման դեպքեր»,- հայտարարեց պատգամավորը և որպես լուծում առաջարկեց միավորման միջոցով խոշորացնել դրանք, իսկ քոլեջների համար ձևավորել անկախ մասնագիտական խորհուրդներ։
«Ավելի զավեշտալի դեպք կա, երբ խորհուրդն արդեն չորրորդ անգամ բոյկատում է տնօրենի ընտրությունը և որևէ կարգավորող գործիք չունենք»,- իր հերթին հայտարարեց Սերգեյ Բագրատյանը և առաջարկեց նման դեպքերի համար ինքնալուծարման մեխանիզմ ձևավորել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան