Կորոնավիրուսով վարակված քաղաքացու կնոջ մոտ հերքվել է հիվանդության առկայությունը
Մեկնարկել է կառավարության նիստը, օրակարգում 29 հարց է, որոնցից 20-ը չզեկցուցվող, 2-ն էլ՝ գաղտնի։
Նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել հանրապետության տարածքում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։
Առողջապահության նախարարը նշեց, որ կորոնավիրուսի կանխարգելման համար ձեռնարկված բոլոր միջոցառումները շարունակվում են՝ սկսած սահմանային վերահսկողությունից մինչև վիրուսի հնարավոր ախտանշաններ ունեցող քաղաքացիների հսկողություն։
Թորոսյանը հիշեցրեց՝ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատման 1 դեպք, հիվանդը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, 31 քաղաքացի էլ հատուկ մեկուսացված պայմաններում գտնվում է Ծաղկաձորում.
«Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, որևէ գանգատ չկա։ Երեկ հետազոտել ենք նաև կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու կնոջը, կրկին հերքվել է հիվանդության առկայությունը»։
Նախարարը շեշտեց, որ փորձը ցույց է տալիս՝ նույնիսկ միասին ապրող մարդկանց մոտ կարող է վարակը չփոխանցվել։ Նա տեղեկացրեց, որ մինչ օրս կատարվել է 162 նմուշ, ամեն օր էլի կատարվում են նմուշառումներ. «Ամեն ինչ վերահսկելի է, և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել»։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ դպրոցական արձակուրդները կերկարաձգվեն, եթե Առողջապահության նախարարությունը նման ցուցում տա։
Նախարարը նշեց, որ դեռևս նման առաջարկ կամ ցուցում ԿԳՄՍ նախարարությունը չի ստացել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան
- Փաշինյան. Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան