ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. «Նախարարն ԱԺ բարձր ամբիոնից նորից ներկայացրեց սուտ տեղեկատվություն»
«ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից հեռացման դիմում ներկայացրած աշխատակիցներն այսօր հավաքվել են կառավարության շենքի դիմաց:
«Երեկ նորից հերթական անգամ համոզվեցինք, որ նախարարության կողմից ձեռնարկված նախաձեռնությունը հիմնված էր կեղծ փաստարկների, սուտ ինֆորմացիայի վրա»,- հայտարարեց աշխատակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին:
«Երեկ նախարարն Ազգային ժողովի բարձր ամբիոնից նորից ներկայացրեց սուտ տեղեկատվություն՝ խեղաթյուրելով, փոխելով մեր բողոքի իմաստը: Նա «ցիտում» է մեզ, որ բացականչում ենք՝ վերադարձրեք մեզ մեր տնօրինին, բայց այդ մասին որևէ անգամ չենք խոսել: Մեր տնօրենն ասել էր, որ այլևս չի պատրաստվում աշխատել կենտրոնում, ոչ մի դեպքում մեր պայքարը չկապենք իր հետ»,- ասում են աշխատակիցները:
Նրանց խոսքերով, նախարարն ասել է մասնագիտական քննարկում պետք էլ չի լինի, այնինչ այս համակարգի ներսում աշխատող մասնագետների հետ անհրաժեշտ է քննարկել, ճանապարհը գտնել, թե ինչպես զարգացնել համակարգը:
«Հնարավոր չէ առանց մասնագետների, որոնք ներսում են աշխատում, որոշեն փոփոխություն կատարել: Առանց իրական մասնագիտական քննարկման հնարավոր չէ: Նախարարն ասում է՝ հոգնել եմ մասնագիտական քննարկում առաջարկությունից, մենք էլ արդեն հոգնել ենք իրենց առաջարկել մասնագիտական քննարկում: Այսպիսի արհամարհական վերաբերմունք մասնագետներին մեր երկիրը երևի երբևէ չի տեսել, համենայնդեպս բուժաշխատողները չեն տեսել:
Մեկ տարի է դիմել ենք տարբեր ձևերով, ուղղակի բացարձակ արհամարհվել ենք»,- ասաց աշխատակիցներից մեկը:
ՁԻԱՀ -ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վարիչ Արշակ Ասմարյանն ասաց, որ նախարարի՝ մանավանդ ԱԺ-ում երեկվա ելույթից հետո իրենք ավելի են զայրացել ու վրդովվել:
«Երեկվա ելույթը 80-90 տոկոսով ապատեղեկատվություն էր, իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ էին: Մեր պահանջները եղել են համակարգային դաշտում, մտավախությունները համակարգի փոփոխության հետ կապված վերաբերել են բացասական կանխատեսումների»,- նշեց նա:
Ա. Ասմարյանի խոսքով, նախարարի հայտարարությունը, որ ՁԻԱՀ կենտրոնը տարիներ շարունակ հրաժարվել է համագործակցել բժշկական այլ կազմակերպուների հետ, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Նա նշեց, որ նաև իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, թե հրաժարվում են իրենց կենտրոնի լաբորատոր կամ այլ ախտորոշիչ սարքավորումներ տրամադրել այլ պացիենտների հետազոտմանը:
Նրանք ընդգծում են, որ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ոչ մի կրկնվող գործառույթ չունեն:
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացը չեղարկվի
- ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միավորման հարցի քննարկումն ԱԺ-ում՝ առանց առողջապահության նախարարի
- «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատանքից ազատվում են Թորոսյանի նեղ անձնային շահերի պատճառով»
- «Ան աշխատակազմի ղեկավարը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ»
- ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել
- Աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացի թեմայով
- Գևորգ Թամամյան. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերվարչության կապիտանը
- ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները փողոց են դուրս եկել
- «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. Մեզ փորձում են լռեցնել, ինչն անընդունելի է
- Սպառնալիք ՀՀ հանրային առողջապահությանը. ՁԻԱՀ-ի կենտրոնի բաց նամակը Փաշինյանին
- «Օպտիմալացում» կառավարության նիստում՝ ՁԻԱՀ-ը միացրեցին ինֆեկցիոնին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան