Շվեյցարիան հաստատեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Կորոնավիրուսով վարակից առաջին մահը գրանցվել է Շվեյցարիայում: Այս մասին այսօր, ինչպես գրում է Regnum-ը, հաղորդել է Nau.ch լրատվական կայքը:
Նշվում է, որ Շվեյցարիայի արևմտյան Վո կանտոնում Լոզանի հիվանդանոցում հիվանդը մահացել է կորոնավիրուսից: Կինը 74 տարեկան էր:
Շվեյցարիայում, համաձայն հանրային առողջության դաշնային կառավարման (FOPH) տվյալների, ներկայումս հաստատված է կորոնավիրուսային վարակի 58 դեպք: Բացի այդ, 2670 մարդ, ովքեր կասկածում են,թեստեր են անցել, որոնք բացասական է եղել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Բոսնիա և Հերցեգովինայում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքի մասին::
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան