Ջոնի Դեպի կոստյումը կցուցադրվի անգլիական թանգարաններից մեկում
Ջոնի Դեպի կոստյումը, «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմից Միա Վասիկովսկայի հագուստը, ինչպես նաև համանուն մուլտֆիլմից տարբեր էսքաիզներ կներկայացվեն Լոնդոնի «Վիկտորյա և Ալբերտ» թանգարանում անցկացվող «Ալիս. տարօրինակ և անծանոթ» խորագիրով ցուցահանդեսում։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսում ներկայացված կլինեն կինոյի, թատրոնի, նորաձևության, արվեստի, երաժշտության և լուսանկարչության հետ կապված ավելի քան 300 իրեր: Ցուցահանդեսի հիմնական խնդիրն է ներկայացնել, թե ինչպես են Ալիսը և նրա մասին գրքերը ազդել այդ ոլորտների վրա:
Թանգարանից հայտնել են, որ իրենք ցանկանում են ոչ միայն ինչ-որ նոր բան պատմել տասնամյակների ընթացքում Ալիսայի վիզուալ մարմնավորման մասին, այլև փոքր հանդիսատեսի մոտ հետաքրքրություն արթնացնել, որպեսզի նր կարողանա իր ձևով վերաիմաստավորել հանրահայտ գիրքը և հանրաճանաչ հերոսուհուն:
Ցուցահանդեսը կանցկացվի 2021 թվականի հունիսի 27-ից հունվարի 10-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա