Վենետիկի ճարտարապետական բիենալեն երեք ամսով հետաձգվել է
Վենետիկի բիենալեի տնօրինությունը որոշել է կորոնավիրուսի պատճառով երեք ամսով հետաձգել ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեն, որը պետք է կայանար մայիսի 23-ին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին տեղեկացնում է Վենետիկի բիենալեի կայքը:
Ճարտարապետական բիենալեն կբացվի օգոստոսի 29-ին (շնորհանդեսը օգոստոսի 27-28-ը): Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 29-ը:
Նման որոշում է ընդունվել տարբեր երկրների կողմից ձեռնարկված վերջին նախազգուշական միջոցների հետ կապված, որոնք նախատեսում են տեղաշարժի սահմանափակումներ:
«Այս միջոցառումները վերաբերում են ցուցահանդեսի նախապատրաստման ժամանակաշրջանին, որին մասնակցում են ճարտարապետներ և կազմակերպություններ ավելի քան 60 երկրներից: Նման պայմանները վտանգում են մայիսի 23-ին ցուցահանդեսի բացումը՝ հաշվի առնելով նախապատրաստման բարդությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնի գրքի ցուցահանդեսը չի կայանա
- «Ես հաղթահարել եմ կորոնավիրուսը»
- Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 6 վարակ
- Ինչպես է Ֆեյսբուքը վերահսկում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը
- Գերմանական գրքի խոշոր տոնավաճառը չեղարկվել է
- ՀԲ-ն 12 միլիարդ դոլար է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը հետաձգվել է
- Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի եվրոպական ֆորումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
- Ճապոնիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումները կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են
- Վենետիկի դիմակահանդեսը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան