«Հրապարակ». Վստրեչի Ապերին գործարք են առաջարկել, որից հրաժարվել է
Արամ Վարդանյանը, ով առավել հայտնի է որպես Վստրեչի Ապեր, այսօր Hraparak.am-ի հետ զրույցում որոշ փակագծեր է բացել, թե ինչու է ոստիկանությունը նման գործողությունների դիմում։ Նա ասել է, որ իրեն գործարք են առաջարկել, որից ինքը հրաժարվել է, ինչն էլ դրդել է ոստիկաններին նման կտրուկ քայլերի դիմել։
«Ես երկու ամիս երկրում չէի, երկու ամիս առաջ ես հարցազրույց եմ տվել՝ կապված ասֆալտին փռելու, ոստիկանապետի՝ հոգեխանգարմունքի մեջ գտնվելու մասին․․․ և դա կոնկրետ հարց էր դարձել ոստիկանապետի համար, որ չէր ստացվում իրենց մոտ մի բան։ Երկու ամիս անցել էր, դրանից, և ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ, գիտե՞ս ինչ, արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, և՛ քո համար լավ կլինի, և՛ կոնկրետ մարդկանց համար՝ երևի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։ Ես ասացի՝ հա, համաձայն եմ, բայց էդ «իքս» անձնավորությունը լավ չէր ճանաչում ինձ, որովհետև էնքան մարդկանց հետ են գործարքների գնում, էնքան մարդ է գործակալ դարձել, որ երևի ինձ էլ են շփոթել նրանց հետ»,-ասել է Արամ Վարդանյանը։
Շարունակելով պատմությունը գործարքի առաջարկի մասին՝ Արամ Վարդանյանը հայտնել է, որ այդ խոսակցությունից հետո՝ մարտի 1-ին, ինքը եկել է Հայաստան։
«Եվ երբ որ եկավ գործարքի ժամանակը, դե, պարզ է, ինձ իմացող մարդիկ գիտեն՝ ես գործարքի գնացող չէի, այսպես ասած՝ խաբեցի ես իրենց, չստացվեց իրենց մոտ, ու այդտեղից սկսվեց իրենց էս հոգեխանգարմունքը, տուն ջարդելը, երեխային վնաս տալը և այլն, և այլն»,-մանրամասնել է նա։
Հարցին, թե գործարքն ինչի՞ շուրջ պետք է կայանար, ի՞նչ էին իրեն առաջարկում, Վարդանյանը պատասխանել է. «Գործարքը նրա շուրջ էր լինելու, որ մի էնպիսի իրադրություն ստեղծվի, որը որ չէր ստացվել իրենց մոտ երկու անգամ, որ ինձ պառկեցնեին ասֆալտին, նկարեին։ Բայց ես խաբեցի իրենց ու չգնացի գործարքի»։
Նրան հայտնի չէ, թե ինչ կարգավիճակ ունի ինքը հիմա. «Ես չգիտեմ, ինձ ոչ մեկը ոչ մի ծանուցագիր չի ուղարկել, որ իմանամ՝ վկա եմ, կասկածյալ եմ, մեղադրյալ եմ, կոնկրետ բեսպրիդել են արել։ Մնում է՝ իմ փաստաբանները պարզեն։ Պարզելուց հետո ես ոչ խուսափելու բան ունեմ, ոչ էլ մի հանցանք ունեմ կատարած, ես որևէ մեկից փախչելու բան չունեմ, ով ինձ հրավիրի՝ դա լինի հարցաքննություն, թե ինչ, ես պատրաստ եմ գնալ հարցաքննության»։
Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Բազմաթիվ ոստիկաններ ժամանեցին Արամ Վարդանյանի տուն
- Սահակյան. Ոստիկանների գործողությունների հետևանքով Վարդանյանի հնգամյա թոռը կորցրել է խոսելու ունակությունը
- Վարոսյան. Ոստիկանության գիշերվա գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում
- Լուսինե Սահակյան. Արամ Վարդանյանի տնից ոստիկանները տարել են ոսկե խաչով շղթան ու օգտագործած օծանելիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան