Կին ճարտարապետները դարձել են ոլորտի հեղինակավոր մրցանակի դափնեկիր
Աշխարհում բարձրագույն ճարտարապետական՝ Պրիցկերի մրցանակի դափնեկիր են դարձել իռլանդացի ճարտարապետներ Իվոն Ֆարելը և Շելլի Մաքնամարան: Մրցանակի 41-ամյա պատմության ընթացքում նրանք 4-րդ և 5-րդ կանայք են, որ արժանանում են պարգևի: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը հղում անելով The Guardian-ին:
Ճարտարապետական զույգի հայտնի աշխատանքներից են Լոնդոնի Քինգսթոնի համալսարանի մասնաշենքերը, Լիմայի համալսարանական կամպուսը, Թուլուզում գտնվող ֆրանսիական տնտեսական դպրոցի մասնաշենքը:
Կանայք խոստովանել են, որ գերադասում են օգտագործել այնպիսի ծանր շինանյութեր, ինչպիսիք են քարն ու բետոնը:
1978 թվականին Ֆարելն ու Մաքնամարան հիմնել են Grafton Architects ստուդիան: Ներկա պահին նրանք Շբեյցարիայի ճարտարաետների ակադեմիայի պրոֆեսորներ: 2018 թվականին ճարտարապետները եղել են Վենետիկի ճարտարապետական բիենալեի համադրողները:
Պրիցկերի մրցանակը տրվում է ճարտարապետության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար: Մրցանակը լայնորեն հայտնի է աշխարհում, Նոբելյան մրցանակի նմանօրինակն է: Ճարտարապետության ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, ինչն էլ ստիպել է Պրիցկերների ընտանիքին 1979 թվականին սահմանել մրցանակ ճարտարապետության բնագավառում: Մրցանակի ֆոնդը 100.000 դոլար է կազմում: Մրցանակի հանձնման կարևոր նախապայման է ճարտարապետական նորարարական գաղափարների կիրառումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա