
Արայիկ Հարությունյան. Արցախում կիվիի այգիներ կտնկվեն
Ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, Արցախում մեծ քանակով կտնկվի նաև կիվիի այգիներ, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ առաջին հազար հեկտարի համար տնկիներն արդեն պատվիրվել են:
«Նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելեցինք Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի համայնքներ: Եվ ամենուրեք մարդիկ հատուկ անմիջականությամբ էին դիմավորում մեզ, իսկ դա միասին անցած հաղթական ճանապարհի արգասիքն եմ համարում: Եվ բնական է, որ նրանք հավատում են երկրի զարգացման մեր տեսլականին: Հաջողության պարագայում՝ առաջնային նպատակը մարդկանց այդ հավատն արդարացնելն է լինելու»,- ասել է թեկնածուն։
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնի փոխանցմամբ, Հարությունյանը նշել է՝ Վերդաշենի ենթաշրջանը մեր հավակնոտ ծրագրում հատուկ տեղ ունի, այն, համարվում է Արցախի ոսկե հովիտներից մեկը, իսկ մարդիկ այստեղ հողի հետ աշխատելու տասնամյակների ընթացքում ձևավորված մշակույթն են կրում:
«Նախատեսում ենք բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար հողօգտագործողներին գործող մեկ հեկտարի հաշվով տրամադրվող 200 հազար պետական աջակցությունը դարձնել 500 հազար, ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, կաճեցվի նաև կիվի»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալները ներելու եմ
- «Իրատես». Արցախյան ընտրություններում Արայիկ Հարությունյանից բացի լուրջ շանսեր ունի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, մասամբ էլ` Աշոտ Ղուլյանը