Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը
Վրաստանում կորոնավիրուսի չորրորդ դեպքն է հաստատվել: aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին րոպեներ առաջ մամուլի ասուլիսում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Վարակվածը մարտի 1-ին ժամանել է Իտալիայից, իսկ երեկ արդեն՝ վարակի կասկածանքով, դիմել է հիվանդանոց: Նա 44 տարեկան տղամարդ է, վիճակը՝ ծանր։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքը Վրաստանում հաստատվել էր փետրվարի 26-ին, 2-րդը՝ փետրվարի 28-ին, իսկ 3-րդը՝ փետրվարի 29-ին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կարանտինի պատճառով աշխատավայրից բացակայած ժամերը կփոխհատուցվեն
- Վրաստանում կարանտինային գոտում 120 հիվանդ կա
- Վրաստանում կարանտինային գոտում է 170 մարդ
- Դպրոցական արձակուրդները Վրաստանում նախատեսվածից մեկ շաբաթ շուտ կսկսվեն
- Կորոնավիրուսի երկրորդ դեպքը՝ Վրաստանում
- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում նաև Սադախլոյի անցակետում
- Կորոնավիրուս. Վրաստանը կդադարեցնի՞ թռիչքներն այլ երկրների հետ
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան