Մրգային օղի արտադրողները կօգտվեն հարկային արտոնություններից
«Առաջարկում ենք մրգային օղիների արտադրության հարցում որոշակի հարկային նվազեցումներ մտցնել, ինչպես արվում է պահվող ալկոհոլային խմիչքների, օրինակ, կոնյակի արտադրության դեպքում»,- կառավարության նիստի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը նշեց, որ այսօր ալկոհոլային մի շարք խմիչքների բնական կորուստների նվազեցման նպատակով կան կարգավորումներ, որոնք չեն տարածվում մրգային օղիների վրա, որովհետև դրանք նախկինում տարածում չեն ունեցել։ Սակայն, վերջին շրջանում ակտիվություն է նկատվում նաև մրգային օղիների արտադրության հատվածում։
Խաչատրյանը տեղեկացրեց՝ ալկոհոլային խմիչքների բնական կորուստները 3 տիպի՝ քիմիական, ֆիզիկական և բնակլիմայական պայմանների փոփոխությունների հետևանքով են լինում։
Կառավարությունը ներկայացված նախագիծն ընդունեց ձայների գերակշիռ մեծամասնությամբ։