Բազմաթիվ ոստիկաններ ժամանեցին Արամ Վարդանյանի տուն
Մինչ լրագրողներին փաստաբանները ցույց էին տալիս գիշերը Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում իրականացրած գործողությունների հետևանքները, բազմաթիվ ոստիկաններ ժամանեցին Արցախի փողոց թիվ 17/8 հասցեում գտնվող նրա տուն։
Փաստաբան Լուսինե Սահակյանը ծանոթացավ դատարանի այսօրվա ՝ որոշմանը խուզարկություն իրականացնելու մասին։ Ըստ դատարանի, խուզարկությունը տեղի է ունենալու մարտի 5-7-ը, տանն ու օժանդակ շինություններում։
Ոստիկանության աշխատակիցները մուտք գործեցին բակ, ինչին ի պատասխան Սահակյանը հայտարարեց՝ նման քանակով իրավապահներ չեն կարող ներս գալ։ Լրագրողներին դուրս հանեցին տան հարակից տարածքից, այս պահին օպերատիվ աշխատակիցներ են իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- Սահակյան. Ոստիկանների գործողությունների հետևանքով Վարդանյանի հնգամյա թոռը կորցրել է խոսելու ունակությունը
- Վարոսյան. Ոստիկանության գիշերվա գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում
- Լուսինե Սահակյան. Արամ Վարդանյանի տնից ոստիկանները տարել են ոսկե խաչով շղթան ու օգտագործած օծանելիք
- Փաստաբաններ. Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ զենքով հարձակվել են Վստրեչի Ապերի տների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան