Բեթղեհեմ քաղաքը փակ է
Պաղեստինյան Բեթղեհեմ քաղաքի մուտքն ու ելքը փակված են COVID-19 կորոնավիրուսի պատճառով: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, համապատասխան հրամանն արտակարգ հանդիպումից հետո տվել է Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը:
Ոչ իսրայելացիները, ոչ պաղեստինցիները չեն կարող մտնել կամ լքել քաղաքը: Բեթղեհեմի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 7 ենթադրյալ դեպք:
Պաղեստինի տարածքում համաճարակաբանական իրավիճակի պատճառով գործում է արտակարգ ռեժիմ, բոլոր ուսումնական հաստատությունները փակ են:
Իսրայելում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 17 դեպք: Իսրայելի զինված ուժերի և Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության համատեղ զորավարժությունները դադարեցվեցին:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում
- Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով
- Կորոնավիրուսի պատճառով բասկետբոլի Եվրասիական լիգայի գավաթի առաջին խաղարկությունն անցկացվել է առանց հանդիսականների
- Հայաստանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում բարձր ցուցանիշ է գրանցել
- Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք
- Իրանում կորոնավիրուսից մահացել է 107 քաղաքացի
- Ռոհանի.«Իրանը շուտով վերահսկողության տակ կառնի կորոնավիրուսի բռնկումը»
- Թրամփը հայտարարել է՝ պատրաստ է օգնել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելում