Էրդողանի խայտառակությունը Ռուսաստանում․ Կարո Փալյան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանն անդրադարձել է նախօրեին Մոսկվայում Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ Սիրիայի հարցով։
Փալյանն ուշադրություն է հրավիրել նաև շրջապատող իրերին։
«Էրդողանն ահավոր կորուստներ կրեց Ռուսաստանում:
Պուտինը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր: Այդ ամենը բավարար չէր, նա Էրդողանի թիմին կանգնեցրել էր Եկատերինայի արձանի տակ, որը բազմիցս պարտության է մատնել Օսմանյան կայսրությանը:
1878թ․-ին Ռուսաստանի հաղթանակը պատկերող քանդակն էլ դրված էր հենց Էրդողանի ետևում:
Մեծ խայտառակություն»,- գրել է Փալյանը թվիթերում:
Erdoğan Rusya’da büyük hezimet yaşadı.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) March 6, 2020
Putin her istediğini aldı.
Yetmezmiş gibi, Erdoğan’ın ekibini Osmanlı’yı defalarca yenen Katerina heykelinin altına dizdi.
Rusya’nın 1878’deki Osmanlı’ya karşı zaferini betimleyen biblo ise Erdoğan’ın tam arkasındaydı.
Büyük rezalet! pic.twitter.com/JX9He06Aqy
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը մի տարածաշրջանի հաշվին մյուսում ինչ-որ բան չի զիջում, կամ փոխանակում․ Սուրեն Սարգսյան
- Մոսկվան և Անկարան համաձայն են՝ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում
- Էրդողանի խոսնակ. Մոսկվա ենք գնում համաձայնության հասնելու հույսով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները