Թաթուլ Մանասերյան. Մրցունակությունը Հայաստանի տնտեսության համար առաջին լուրջ խնդիրն է
«Տնտեսության զարգացումն առնվազն երկու կարևոր հենասյուն ունի՝ անվտանգություն և մրցունակություն: Այս տեսանկյունից Հայաստանի տնտեսությունը երկու ոտքով կաղում է»,- ՀՅԴ նախաձեռնած սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների վերաբերյալ համաժողովին ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Թաթուլ Մանասերյանը:
Նա նշեց, որ հորդորել էին ՀՀ կառավարության ծրագրում ներառել այդ դրույթները, սակայն որևէ սպառնալիք ընդգրկված չէ, առավել ևս՝ գնահատված սպառնալիք. դա էներգետիկ, ֆինանսական, ժողովրդագրական, ինտելեկտուալ անվտանգությունն է:
«Եթե չկա այդ մտահոգությունը, իսկ կառավարությանն անհոգությունն այս առումով ու ամեն ինչն արդարացնելու ձգտումն ինձ համար նույնպես սպառնալիք է, ես կամ որևէ ողջամիտ մարդ չի կարող հավատալ զարգացման այն ծրագրերին, որոնք դրվում են, որովհետև ծանրաքարերի պես այդ սպառնալիքները մեզ պետք է հետ տանեն՝ թույլ չտալով առաջ գնալ»,- ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է մրցունակությանը, Թաթուլ Մանասերյանն այն համարում է Հայաստանի տնտեսության համար առաջին լուրջ խնդիրը:
«Մրցունակության առումով շատ հետ ենք ընկել, նույնիսկ ակնհայտ թվացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Մրցունակությամբ երկու կարևորագույն կայացած գործոն ունենք. սփյուռքի մասնագիտական կարողությունը, որն, ըստ էության, հաշվի չի առնվում, այսինքն՝ միայն գումարները չեն, նաև մասնագիտական, երկրորդ՝ որպես մրցունակության կարևոր բաղադրիչ, մեր մտավոր կարողությունն է»,- ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Թաթուլ Մանասերյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թևանյան. Տնտեսական հեղափոխությունն իր մեջ ներառում է ոչխար պահելը, մոշ հավաքելը, ՀԴՄ կտրոն պահանջելը
- Թ.Ավետիսյան. Խնդրահարույց է բանվորական մասնագիտություններով օտարերկրացի աշխատողների թվի աճը
- Իշխան Սաղաթելյան. Այսօրվա դրվագային մոտեցմամբ անհնար է լուծել ժողովրդագրական խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում