Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայրը սպառնաց դուրս բերել որդու մարմինն ու սկսել արշավը
Ծեծի հետևանքով նախորդ տարվա սեպտեմբերից մինչև օրս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանն այսօր լրագրողների հետ զրույցում մի քանի ժամ ժամանակ տվեց վարչապետին ու պաշտպանության նախարարին։
«Հիմա ժամը 17։00-ն է, էգուց ուղիղ ժամը 11-ին ես կսպասեմ ձեր պատասխանին, պարոն Փաշինյան, պարոն Տոնոյան։ Եթե էդ ճիվաղ մարզպետը, մնացած հինգ հոգու հետ չկալանավորվեն, Եղեգնաձորի ոստիկանապետն ու քննչականի պետը չկանչվեն պատասխանատվության, ինձնից չնեղանաք»,-ասաց Մխիթարյանի հայրը։
Նրա կոչ արեց Վարդենիսի, Չինարիի զորամասերի սպաներին, ապրիլյանի հերոսներին իրեն միանալ, եթե պատասխան չստանա, «Որդուս անկենդան մարմինը կվերցնեմ ու կառավարության դեմից կսկսեմ արշավը։ Դուք լավ լսեք, ինչ կասեմ։ Էն գյումրեցին, ազատանացին, որ հանեցին ձեզ թախտին նստացրեցին, էդ ժողովուրդը կգա կողքս, որ ձեզ թափ տա, հերիք եղավ։ Էլ ուրիշ բան չունեմ ասելու»։
Բարկացած Մխիթարյանը հայտարարեց. «Սուտ է, ոչինչ էլ չի փոխվել, դատական համակարգը առել են, կառնին ու էլի կառնեն, քննչական մարմինն ինչպես ուզում է, այնպես վարվում է, ծեծողին դուրս են թողնում, ջարդվողն էլ թող գնա տանջվի ծնողի հետ, վեց ամիս է՝ հոսպիտալի պատերի տակ ենք։ Ես մենակ կարող եմ էդ բանդայի դեմ հելնել, բայց համակարգի դեմ չեմ կարող»։
Հարակից հրապարակումներ`
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայր. Պարոն Տոնոյան, տղամարդու խոսք էիր տվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան