
Կորոնավիրուս. Եվրոպական խորհրդարանը չեղարկել է Ստրասբուրգում կայանալիք լիագումարը
Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին հայտարարեց` որ Եվրոպական խորհրդարանի բժշկական ծառայությունը նշում է, որ առողջությանը սպառնացող ռիսկերը կլինեն զգալիորեն ավելի բարձր, եթե հաջորդ շաբաթ խորհրդարանի լիագումար նիստը տեղի ունենա Ստրասբուրգում: Այս մասին գրում է euobserver-ը։
«Այս գնահատման հիման վրա, ֆորսմաժորների պատճառով, ես որոշեցի, որ անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ գոյություն չունեն` հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը սովորականի պես Ստրասբուրգ տեղափոխելու համար», - ասել է Դավիդ Սասոլին:
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի նիստերն անցկացվում են Բրյուսելում և Ստրասբուրգում, ինչն ամրագրված է Եվրամիության պայմանագրով։