Պուտինը մի տարածաշրջանի հաշվին մյուսում ինչ-որ բան չի զիջում, կամ փոխանակում․ Սուրեն Սարգսյան
Պատկերացնում ե՞ք Պուտինի ու Էրդողանի «շահերի աշխարհագրությունը»: Սիրիայից մինչև Հարավային Կովկաս, Լիբիայից մինչև Եվրոպա: Այս մասին ֆեյսբուքում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Այսինքն այդ «շահերի աշխարհագրությունը» ցանկացած պահի կարող էր դառնալ «փոխզիջումների աշխարհագրություն». «Դու ինձ զիջիր Իդլիբը, ես քեզ Հարավային Կովկասում ինչ որ մի բան» սկզբունքով:
Բայց կարծես Պուտինը այդ տրամաբանությամբ չի բանակցում: Կարծես մի տարածաշրջանի հաշվին մյուսում ինչ-որ բան չի զիջում, կամ փոխանակում: Ինչ բանակցվում է Սիրիայում, սահմանափակվում է Սիրիայի աշխարհագրությամբ: Այսինքն ամեն կոնֆլիկտ յուրօրինակ է և ամբողջական: Դա մեզ համար լավ է»,-գրել է Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը՝ Իդլիբում իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը համաձայնության են եկել հրադադարի շուրջ ու նշել, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան և Անկարան համաձայն են՝ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում
- Էրդողանի խոսնակ. Մոսկվա ենք գնում համաձայնության հասնելու հույսով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները