Վթարային տանն ապրելու՝ տարիների փորձությունն ավարտվել է
Ստեփանավանում ապրող Ջաղինյանների ընտանիքը փորձություների միջով է անցել: 11 տարի առաջ ամուսնուն կորցրած երիտասարդ կինը՝ Արմինե Մանուկյանը, 5 զավակ է մեծացրել աննկարագրելի վատ պայմաններում: 15 տարի առաջ գնված տունը դարձել է վթարային և փլուզման իրական վտանգ ներկայացրել: Հարևանությամբ կառուցված պատակից տները երեք տարի առաջ քանդվել են, և կանգուն մնացած միակ տան համար փլուզման սպառնալիքը դարձրել ավելի իրական: Փլատակներում մնալ-չմնալու երաշխիքը եղել է փայտյա գերաններից մեկը, իսկ երեխաների անվտանգ կյանքի հավանականությունը՝ հույսը:
«Այստեղ, զինվորական թաղամասի համար նախատեսված, մեկը մյուսին կպած տներ են եղել: Հարևան տները քանդվել են, մերը մնացել է «օդից կախված»: Միակ պահողը փայտյա գերանն է եղել: Եթե ուժեղ քամու ժամանակ դա էլ ընկներ՝ տունը միանգամից «կիջներ»: Տարիների ընթացքում, ամեն ինչ քայքայվել էր, էլ ոչինչ չկար. ոչ նորմալ հատակ, ոչ պատուհան, ոչ դուռ: Անձրևների ժամանակ, ջուրն առաստաղից կաթում էր: Տաշտեր, դույլեր եմ դրել, որ ջուրը ներս չլցվի: Շատ խոնավ էր: Այստեղ շատ վտանգավոր էր. թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան, թե՛ անձրևների ու ձնհալի ժամանակ: Քնելու ժամանակ էլ վախեցել եմ, իսկ առավոտյան մտածել՝ էսօր էլ լուսացրեցինք վտանգավոր պայմաններում»,-ասել է ընտանիքի մայրը՝ Արմինեն:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ Ջաղինյանների ընտանիքում ամեն ինչ արդեն փոխվել է:
Կիսախարխուլ տանից բանակ ճանապարհված և վերադարձած տղան փորձել է ելք գտնել: Նոր և հուսալի տանիքի տակ հայտնվելու հարցում, նրան աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկեր կազմակերպությունների՝ համատեղ ծրագրի արդյունքում, ընտանիքը սկսել է ձերբազատվել քանդվող տանն ունեցած հիշողություններից և ապրումներից: Հինգ ամիս առաջ, Ջաղինյանները նոր բնակարան են տեղափոխվել:
Սկզբում ամուսնու ծնողների, հետո վթարային դարձած տանն ապրած Արմինեն, նոր բնակարանում գտել է իր և զավակների՝ հանգիստ ապրելու հնարավորությունը: Տան՝ կոսմետիկ հարդարման անհրաժեշտությունն էլ խնդիր չի համարում: Ընտանիքն արդեն նշել է առաջին Նոր տարին և վայելում է դրական փոփոխությունը:
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, Լոռու մարզում 25 ընտանիքի տան խնդիր է լուծվել:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ-ում «Samsung Galaxy»-ի մի շարք մոդելներ գնելիս՝ 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան
- Վիվա-ՄՏՍ. Հիմքից ամրացված ու վերակառուցված տունը նաև ապաստարան ունի
- Վիվա-ՄՏՍ. Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ
- Գյումրեցի հերոսի երազանքի իրականացմանն աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան