Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանի սահմանային անցակետերում նոր կարգ է գործելու
Կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը գործում է Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, այսօր նոր որոշումներ է ընդունել վարակի հետագա տարածումն կանխելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Այդ որոշումներով Վրաստանի սահմանային անցակետերում օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված նոր կարգ է գործելու: Oտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստան ժամանման պահին նախորդող 14-օրյա ընթացքում գտնվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռիսկային գոտում դասակարգված երկրներում (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան), ապա Վրաստան մուտք գործելու պահին սահմանային անցակետում պետք է անցնեն նախապես սահմանված ինտենսիվ բուժզննում և ենթարկվեն պարտադիր 14-օրյա կարանտինային ընթացակարգի,
կամ
պետք է սահմանին ներկայացնեն «COVID-19 PCR»-ի լաբորատոր թեստը, որը կվկայի, որ բուժզննումը տեղի է ունեցել ծագման երկրում, իսկ եթե այլ երկրից տարանցիկ ժամանում է, ապա պետք է ներկայացնեն տարանցիկ երկրում անցած լաբորատոր թեստը:
Վրաստանի կառավարությունը նաև որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իտալիայի հետ ուղիղ չվերթները:
Հարակից հրապարակումներ`
- «Rianair»-ը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից Վրաստան ավիաչվերթների մի մասը
- Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում
- Կորոնավիրուսի պատճառով բասկետբոլի Եվրասիական լիգայի գավաթի առաջին խաղարկությունն անցկացվել է առանց հանդիսականների
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը
- Վրաստանում կարանտինի պատճառով աշխատավայրից բացակայած ժամերը կփոխհատուցվեն
- Վրաստանում կարանտինային գոտում է 170 մարդ
- Վրաստանից փոստով դիմակ ուղարկելն արգելվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան