Բռնցքամարտին առնչվող միջազգային բոլոր միջոցառումների իրականացումը ստանձնել է միջազգային օլիմպիական կոմիտեն
Ինչպես հայտնի է, դեռևս 2018թ. նոյեմբերի 30-ին ՄՕԿ -ը սառեցրեց բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Որոշումը վերաբերվում է նաև Տոկիոյի օլիմպիական խաղերին և դրան նախորդող վարկանիշային մրցաշարերին: Բռնցքամարտին առնչվող միջազգային բոլոր միջոցառումների իրականացումը ստանձնել է միջազգային օլիմպիական կոմիտեն:
Լոզանում մարտի 5 -ին ավարտված ՄՕԿ-ի գործկոմում մարզաձևի համակարգողները զեկուցել են, որ անցկացվող վարկանիշային մրցումների մասնակիցները գոհ են մրցավարությունից:
Այդ մասին է վկայում նաև Օմանում շարունակվող ասիական երկրների թիմերի մասնակցությամբ վարկանիշային մրցաշարը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են