Վերևից աստղեր չենք իջեցնում, մարդու ճակատագիր որոշող դատավորը պետք է լինի 35-40 տարեկան. Ծառուկյան
«Մեր քմահաճույքի համար չենք դեմ արտահայտվում դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով, ցանկացած օրենք ընդունելուց առաջ պետք է զարգացած պետությունների փորձն ուսումնասիրել։
«Ես միշտ կողմնակից եմ, որ երիտասարդներին պետք է աշխատելու լիարժեք հնարավորություն տրվի։ Բայց 25 տարեկան երիտասարդը կարող է լինել դատավոր տնտեսական հարցով։ Նա չի կարող մարդու ընտանեկան խնդիրը, քրեական հարցը լուծել։ Բայց մարդու ճակատագիր որոշող դատավորը պետք է լինի 35-40 տարեկան։ Մենք ասում ենք, էլի թող երիտասարդները դատավոր լինեն, բայց փաստաթղթերի հարցով, որ տեսնեն՝ հիմնախնդիրն ու պրոբլեմը։ Ամերիկայի ու Անգլիայի օրինակը թող նայեն, մենք վերևից աստղեր չենք իջեցնում, պետք է օգտվել միջազգային նորմերից»,- ասաց Ծառուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե պետական համակարգում դավաճան կա, պետք է վարչապետի մեկ ստորագրությամբ ազատվի աշխատանքից և բանտում հայտնվի»
- «Փաստ». Ինչ է իրենից ներկայացնում դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթը