Կորոնավիրուսի կանխարգելում. առողջապահական տեսանկյունից Իրանը հզորագույն համակարգն ունի տարածաշրջանում
Իրանում պաշտոնյաների վարակման դեպքերի մասով պաշտոնական տվյալներ չկան: Դրանց մասին խոսվում է միայն սոցցանցերում: Այս մասին «Սիվիլնեթ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է իրանահայ հասարակական գործիչ Գասպար Ամիրխանեանը:
Նրա խոսքով ՝ Իրանում մինչև 3513 վարակվածներ կան, 100-ից ավելի մահվան դեպք: Սակայն այս թվերը կրկին պաշտոնական տվյալներ չեն: Այսուհանդերձ, Իրանում հանրության շրջանում խուճապ չկա:
«Խուճապ բոլորովին չի նկատվում, թեպետ առաջին 2-3 օրերին առողջապահական որոշ հնարավորություններ ձեռք բերելու դժվարություններ եղան: Սակայն հիմա ամեն ինչ վերահսկելի է, սպիրտի պակասություն թեև դեռ կա: Այսուհանդերձ չենք կարող ասել, որ մարդիկ Իրանում բնականոն կյանքով են ապրում ՝ շատերը տներից դուրս չեն գալիս, դպրոցները փակ են մինչև իրանական տարվա վերջը , այնինքն՝ մարտի քսանը: Դրանից հետո Նովրուզն է, որի ընթացքում դպրոցները ևս փակ կլինեն»,-ասաց Ամիրխանեանը:
Նովրուզի ընթացքում սպասվո՞ւմ է արդյոք զբոսաշրջային հոսք դեպի այլ երկրներ, իրանահայ հասարակական գործիչը պատասխանեց, որ քիչ հավանական է այլ երկրներ զբոսաշրջային հոսք լինի:
«Իրանցիները Իրանի ներսում ևս բազաթիվ քաղաքներ էին այցելում: Այս տարի հնարավոր է այդ թիվն ինջի զրոյի, քանի որ բոլոր սրբավայրերը փակ են, զբոսաշրջային կենտրոնները չեն աշխատում: Սա է պատճառը, որ կանխատեսվում է, որ զբոսաշրջության ցուցանիշն այս տարի զրոյի կհասնի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Իրանի առողջապահական համակարգին, ապա իրանահայը տեղեկացրեց, որ վերջին օրերին բուժօգնության տարբեր հաստատություններ, պետական իշխանության տարբեր օղակները թե տեղեկատվական ոլորտում, և թե առողջապահական կանխարգելիչ քայլեր անելու ոլորտում բավականին աշխուժացել են:
«Շատ հետաքրիր է քայլ է նկատվում, որպեսզի հիվանդների հոգեկանը բարձրացնեն, բժիշկներն ու բուժքույրերը պար եղանակի ներքո շուրջպար են բռնում, որպեսզի հիվանդներն իրենց վատ չզգան:
Մի բան էլ, որը շատ հատկանշական է: Միջազգային առողջապահական կազմակերպության պատվիրակությունն արդեն Իրանում է և երեկ պատվիրակության ներկայացուցիչը շատ բարձր գնահատեց Իրանի ձեռնարկած կանխարգելիչ քայլերը և շեշտեց, որ առողջապահական տեսակետից Իրանը տարածաշրջանում հզորագույն համակարգն ունի»,-ընդգծեց Գասպար Ամիրխանեանը:
Բանախոսի փոխանցմամբ՝ Իրանի հայ համայնքի երեք թևերը նույնպես միաջել են կանխարգելիչ միջոցառումներին: Դպրոցները արձակված են, ազգային մարմինները քայլեր են ձեռնարկել աջակցելու թե համայնքին,թե պետական ծրագրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում