Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է համապետական ընտրություններին մասնակցող թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Արցախի ԿԸՀ հաղորդմամբ, ընտրությունների հրապարակայնությունն ապահովելու համատեքստում, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի` հրապարակում ենք ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների), կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների` ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը:
Հայտարարագրում նշվում են ընտրական օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Առանձնահատուկ տեղ ենք հատկացնելու Արցախի էկոլոգիական անվտանգությանը
- Արայիկ Հարությունյան. Արցախում կիվիի այգիներ կտնկվեն
- Վիտալի Բալասանյան. «Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր»
- Վիտալի Բալասանյան. Լինելու ենք խրամատում և թույլ չենք տալու
- Արայիկ Հարությունյան. Չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալները ներելու եմ
- Արցախի ոստիկանությունը բացահայտել է Բալասանյանի աջակիցների շտաբի դրոշները պոկողին
- Հարձակվել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա
- Արցախի նախագահի կին թեկնածուները
- Արցախի նախագահի թեկնածուներից ոմանք վստահ են՝ չեն ընտրվելու, բայց փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին