Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն երեկ հաստատել է, որ կորոնավիրուսի ևս 5 նոր դեպք կա։ 4-րդ դեպքի մասին նա հայտնել էր առավոտյան հատուկ բրիֆինգի ժամանակ։
«Այժմ պարզ է դառնում, որ բոլոր 5-ը Իտալիայից միասին են վերադարձել։ Սրանք միմյանց հետ կապ ունեցող դեպքեր են` ընտանիքի ներսում։ Նրանք բոլորը հանդիպել են Իտալիայում ու կիրակի վերադարձել Վրաստան»,- aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Գամկրելիձեն` հստակեցնելով, որ բոլոր վարակվածները միջին տարիքի են, տարեցներ ու երեխաներ չկան։
9 վարակակիրներից միայն մեկի մոտ է (44-ամյա տղամարդը, ում մոտ վիրուսը հաստատվել էր երեկ առավոտյան) հիվանդությունն ընթանում է ծանր ֆորմայով ու հատուկ ուշադրության կարիք ունի։
Կարանտինում այս պահին 162 մարդ է, ստացիոնարում` 45, նրանց փորձանմուշների պատասխանները կլինեն առաջիկայում։
Միաժամանակ մասնագետն ասել է, որ գլոբալ համաճարակի՝ պանդեմիայի մասին դեռևս վաղ է խոսել։ Պանդեմիա այն դեպքում է, երբ հիվանդությունն արագ տարածվում է բոլոր երկրներում, բոլոր մայրցամաքներում։
Գամկրելիձեն ասել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ է արել մոբիլիզացնել առողջապահական բոլոր ռեսուրսները՝ հարկ եղած դեպքում պանդեմիային դիմագրավելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը
- Վրաստանում կարանտինի պատճառով աշխատավայրից բացակայած ժամերը կփոխհատուցվեն
- Վրաստանում կարանտինային գոտում 120 հիվանդ կա
- Դպրոցական արձակուրդները Վրաստանում նախատեսվածից մեկ շաբաթ շուտ կսկսվեն
- Կորոնավիրուսի երկրորդ դեպքը՝ Վրաստանում
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան