Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Դալլաքյան
Երեկ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկիը շարունակում է մնալ անգիտակից վիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նա նշեց, որ աղջկա վիճակը մտահոգվելու առիթ է տալիս։ Ըստ Դալլաքյանի, անգիտակից վիճակում «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը ստացել է գլխուղեղի փակ տրավմա, սալջադ, ուղեղի այտուց, որովյանի սալջարդ, արյունազեղում, քթի, ծնոտի, կողի և այլ կոտրվածքներ։
«Գիշերը 01։30 աղջկան Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխել։ Նրան այստեղ են հասցրել անգիտակից վիճակում։ Գյումրիում անհրաժեշտ բոլոր բուժման և հետազոտման մեթոդներից և վիճակը կայունացնելուց հետո երեխային տեղափոխել են Երևան։ Քիչ առաջ իրականացրել ենք կոմպյուտերային տոմոգրաֆիա, պարզվել է, որ աղջկա մոտ կա ծանր զուգակցված բազմակի տրավմա»,- ասաց Դալլաքյանը։
Նրա խոսքով, երեխան շարունակում է մնալ ինկուբացված, հեմոգլոբինը և մնացած պարամետրերը ստաբիլ են, այսինքն՝ շարունակվող արյունահոսություն չկա։ Երեխան ենթարկվում է կոմպլեքս, ինտենսիվ բուժման։
Նրա խոսքով՝ եղել է կասկած, որ երեխան ունեցել է ներքին օրգանների վնասում ու ներքին արյունահոսություն, կատարվել են դիագնոստիկ հետազոտություններ, բարեբախտաբար, լուրջ միջամտությունների կարիք չի եղել, երեխայի մոտ գերակշռողը գանգուղեղային տրավման է, այս պահին կրկնակի միջամտության կարիք բժիշկները չեն տեսնում:
Հարցին, թե հարազատները հետաքրքրվե՞լ են աղջկա առողջական վիճակով, Դալլաքյանն ասաց. «Առայժմ մեզ աղջկա հարազատներից որևէ մեկը չի դիմել»:
Ինչ հարվածի է ենթարկվել երեխան՝ ձեռքի՞, թե այլ, Դալլաքյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դա իրենց իրավասությունից դուրս է։
«Մենք արձանագրում ենք, որ ունենք բազմակի վնասվածքներ, պրակտիկորեն ամբողջ մարմնի վրա ունենք վնասվածքներ, որոնք լուրջ են, և կյանքի համար սպառնալիք են։ Երեխայի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է»,- ասաց Դալլաքյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան