Ասադ.Սիրիան և Թուրքիան կվերականգնեն հարաբերությունները մեկ պայմանով
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառում Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը: Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, նա ասել է «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ Ասադի, հարաբերությունները վերականգնելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է «դադարի աջակցել ահաբեկիչներին»:
«Ռուսաստանի Դաշնության հետ մեր ընդհանուր նպատակն է՝ Թուրքիային հեռացնել ահաբեկիչներին աջակցելուց և վերադարձնել նրան իր բնական դիրքին», - հայտարարել է Ասադը:
Սիրիայի նախագահը հավելել է, որ վերջին երկու տարում երկու երկրների՝ Թուրքիայի ու Սիրիայի, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև անցկացվել են մի շարք հանդիպումներ: Ավելին, երկու ժողովուրդների միջև չկա թշնամություն, և լարվածությունը կապված է քաղաքական շահերի հետ: