Արտակ Բեգլարյան. Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է. «Հերթական անգամ հեռախոսազրույց ունեցա ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, հետաքրքրվեցի սեզոնային վիրուսի տարածման ու բուժման վիճակից, ինչպես նաև կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխարգելելու աշխատանքներից:
Նախարարը տեղեկացրեց, որ առ այսօր շուրջ 30 անձից կորոնավիրուսի թեստ է վերցվել, և բոլորի մոտ արդյունքը բացասական է եղել:
Ինչ վերաբերում է շաբաթներ առաջ Իրանից Արցախ եկած ամուսինների մասին ապատեղեկատվության տարածմանը, նախարարը նշեց, որ նրանք ևս անցել են համապատասխան թեստավորում և գտնվում են մշտական հսկողության ներքո:
Այս իրավիճակում խիստ կարևորում եմ և՛ կանխարգելիչ, և՛ իրազեկման պատշաճ աշխատանքների իրականացումը պետության կողմից: Մարդիկ պետք է տեղյակ լինեն հիմնական ռիսկերից ու կանխարգելման մեխանիզմներից, ինչպես նաև կանոնավոր կերպով տեղեկացվեն իրավիճակի մասին, որպեսզի անհիմն բացասական տրամադրություններ ու խուճապ չառաջանա հասարակության մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում
- Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով
- Կորոնավիրուսի պատճառով բասկետբոլի Եվրասիական լիգայի գավաթի առաջին խաղարկությունն անցկացվել է առանց հանդիսականների
- Հայաստանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում բարձր ցուցանիշ է գրանցել
- ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման նպատակով իրականացվում են միջոցառումներ
- Կորոնավիրուսով վարակված քաղաքացու կնոջ մոտ հերքվել է հիվանդության առկայությունը
- Տարեսկզբին Ավստրալիան պայքարում էր հրդեհի, իսկ այսօր՝ կորոնավիրուսի դեմ
- «Ես հաղթահարել եմ կորոնավիրուսը»
- ԱՆ. Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան
- Ինչպես է պաշտպանվում կորոնավիրուսից ՀՀ ԱԺ-ն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան