«Եվրատեսիլի» ուկրաինացի մասնակիցներին կոչ են արել չմասնակցել մրցույթին Little Big-ի պատճառով
Ուկրաինացի հաղորդավար Վլադիմիր Օստապչուկը քննադատության է ենթարկվել, քանի որ կանխատեսել է «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում ռուսական Little Big խմբի հաղթանակը: Նա նաև կոչ է արել Ուկրաինան ներկայացնող Go_A խմբին չմասնակցել մրցույթին: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը:
Հաղորդավարն ասել է, որ բոլորն էլ գիտեն, որ Little Big-ն է հաղթելու: Հանդիսատեսը վրդովմունքով է արձագանքել հաղորդավարի հայտարարությանը:
Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթն անցկացվելու է 2020 թվականի մայիսի 12-16-ը նիդեռլանդական Ռոտերդամում: Կմասնակցի 41 երկրի ներկայացուցիչ: «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Աթենա Մանուկյանը՝ կատարելով «Chains On You» երգը:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլում» Ռուսաստանը կներկայացնի Little Big խումբը
- «Եվրատեսիլ 2020»-ի անցկացումը վտանգված է կորոնավիրուսի պատճառով
- Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլում» կներկայացնի «Chains On You» երգը
- Հայաստանը Եվրատեսիլ 2020-ում հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան