Թ.Ավետիսյան. Խնդրահարույց է բանվորական մասնագիտություններով օտարերկրացի աշխատողների թվի աճը
Միջին աշխատավարձը 2018 թվականին աճել է 2 տոկոս, 2019-ին՝ 6 տոկոս, որի հիմնական բաժինը վերաբերում է պետական աշխատավարձերին, բարձրաստիճանների աշխատավարձի նաև եռապատկան արդյունքում: ՀՅԴ-ն նախաձեռնած սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների վերաբերյալ համաժողովին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով, ուսուցիչների, զինծառայողների աշխավարձը գոնե 10 տոկոսով աճել է, հարկային բեռը 65 տոկոսի համար անփոփոխ է մնացել, իսկ դրանք ամենացածր եկամուտներ ունեցողներն են, դրանից 25 տոկոսն աշխատող աղքատներն են: Բարձր եկամուտների դեպքում էապես նվազել է եկամտահարկի բեռը, ինչը բացառապես կապ չունի ներառական զարգացման հետ:
Թ.Ավետիսյանն ասաց, որ խնդրահարույց է նաև հայտնի որոշ երկրներից օտարերկրացի աշխատողների թվի աճը բանվորական մասնագիտություններով, որն աշխատուշուկայի վրա լրացուցիչ բեռ և բացասական հետևանք արդեն ունի:
Նրա խոսքով, երկրորդ և երրորդ երեխաների նպաստների բարձրացումը փաստացի որևէ ժողովրդագրական ազդեցություն չունի:
«Լավ է որ բարձրանում է, բայց պարզ տրամաբանությունն է հուշում, որ երրորդ և հաճորդ երեխայի համար պետք է նպաստների բարձրացում լիներ, որպեսզի ունենայինք ծնունդների աճ և բնակչության թվի ավելացում լինի»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Այսօրվա դրվագային մոտեցմամբ անհնար է լուծել ժողովրդագրական խնդիրները
- Թադևոս Ավետիսյան. Պետական կառավարման ձախողումները հիմա էլ փորձում են ծածկել հաստիքների զանգվածային կրճատումներով
- Թադևոս Ավետիսյան. Ի՞նչ եղան աշխատանքային օրենսդրության խոստացված բարեփոխումները
- Թադևոս Ավետիսյան. Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը
- Թադևոս Ավետիսյան. Խոստումներին անհամարժեք փոփոխություն, իշխանավորների կողմից մեղադրանք, պահպանվող աղքատություն
- Հիմա էլ գործազուրկներին ու աղքատներին են «հակահեղափոխական» հռչակում. Թադևոս Ավետիսյան
- Թադևոս Ավետիսյան. Կենսաթոշակները հնարավոր էր բարձրացնել ոչ թե 10, այլ՝ 50 տոկոսով
- Թադևոս Ավետիսյան. «Հեղափոխական ընտրյալները»՝ բարձրաստիճանները եռապատկեցին իրենց վարձատրությունը
- Թադևոս Ավետիսյան. 2019թ. ամփոփում՝ առարկայական բազում մտահոգություններ այլևս իրողություն են
- Թադևոս Ավետիսյան. Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների
- Թադևոս Ավետիսյան. Գրանցված աշխատողների թվաքանակի աճն աննախադեպ չէ
- Թադևոս Ավետիսյան. Վարչապետի «100 փաստերում» ներառման առաջարկ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում