Իշխան Սաղաթելյան. Այսօրվա դրվագային մոտեցմամբ անհնար է լուծել ժողովրդագրական խնդիրները
«Ժողովրդագրական ճգնաժամի մոտեցող խնդիները հնարավոր չէ լուծել այսօր առկա դրվագային մոտեցմամբ»,- ՀՅԴ-ի նախաձեռնած սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների վերաբերյալ համաժողովին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթլյանը:
Նրա խոսքով, իրականում անհրաժեշտ է ժողովրդագրական զարգացման ռազմավարական համալիր աջակցություն անհրաժեշտ բոլոր ուղղություններով՝ ծնելիության խթանում, արտագաղթի կանխում և ներգաղթ, տարածքային համաչափ զարգացում, կյանքի որակի բարելավում:
Ի. Սաղաթելյանն ասաց, որ խնդիրները բազմակողմանի ու բարդ են, որոնց հավաքական լուծումները պահանջում են կառավարական կայուն հենք և սկզբունքներ, հանրության լայն և իրական մասնակցություն, պետական կայուն և չափելի ծրագրեր տեսանելի և չափելի արդյունքներով:
ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ պետական կայուն ծրագրերի աջակցությամբ և մասնավորի մասնակցությամբ պետք է ձևավորվի աճի առաջնային բևեռներ, ՓՄՁ-ներ, գիտելիքահեն ճյուղեր, զբոսաշրջության ներուժ ունեցող բնակավայրեր, ռազմական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիական բնագավառներ խոշոր ներդրումներով և նոր աշխատատեղեր ստեղծող առանձին ձեռնարկություններ, հատկապես սահմանամերձ ու բարձր լեռնային բնակավայրերում:
ՀՅԴ Գերագույն մարմինը նախաձեռնում է պարբերական քննարկումների շարք՝ կարևորելով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների համակողմանի և առարկայական գնահատման անհրաժեշտությունը, դրանց իրական լուծումներին ուղղված քաղաքական բազմակողմանի և շահագրգիռ քննարկում: Համաժողովին հրավիրված են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում