Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել
Թեհրանում կորոնավիրուսից առաջին հայն է մահացել։ Այս մասին հայտնում է «Արևելք» լրատվականը՝ հղում կատարելով Թեհրանի իր աղբյուրին։
Աղբյուրի համաձայն, մահացածը 85-ամյա հայուհի է՝ Էլսիկ Մասիհին։ Նա Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոցում էր, ուր տեղափոխվել էր մեկ շաբաթ առաջ։
Նշվում է, որ այդ հիվանդանոցում են բուժվում կորոնավիրուսով վարակվածները։
Ըստ պաշտոնական տվյալների, Իրանում կորոնավիրուսից գրանցվել է 107 մարդու մահ, սակայն ԶԼՄ-ները գրում են, որ այս թիվը շատ ավելին է, քան ներկայացվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին