ՀԿԵ-ում ձեռնարկվում են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ
Այս շաբաթվա սկզբից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները:
Ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով:
Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:
Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել
- Արտակ Բեգլարյան. Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել
- Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում
- Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով
- Հայաստանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում բարձր ցուցանիշ է գրանցել
- ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման նպատակով իրականացվում են միջոցառումներ
- Կորոնավիրուսով վարակված քաղաքացու կնոջ մոտ հերքվել է հիվանդության առկայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան