Մհեր Ենոքյանի կողմից սպանված երիտասարդի քույր. Նման իրավիճակը արդեն անտանելի է դառնում
19-ամյա Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմը մեղմացվել է՝ փակից դառնալով կիսափակ։ Այս մասին հայտարարել էր «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
«Մարդասպանն ու նրա կինը գտնվում են անձնապես Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հովանավորության տակ»,-հայտարարեց Մալյանը։
Այս տեղեկությանն արձագանքել է սպանվածի քույրը՝ հայտնի բժշկուհի Ելենա Աղաջանովան.
«Հարգելի հարազատներ և ընկերներ,
Նայեցի Նարեկ Մալյանի լայվը և տեղեկացա, որ մարդասպան մհեր ենոքյանի բանտային ռեժիմը փոխարինել են՝ փակից կիսափակին, արդարադատության նախարարի հրամանով։ Անկեղծ ասած մինչև վերջ չհասկանալով իրավաբանորեն, թե դա ինչ է նշանակում, միևնույն է պարզ է, որ ստոր ոչնչության «մարդ» անունով մհերի հանդեպ կիրառվել է կարգավիճակի փոփոխություն դեպի մեղմացում։
Սա թույլ է տալիս մտածել, որ մարդասպանի կինը շարունակում է ավելի մեծ եռանդով իր երկարամյա գործունեությունը՝ ցանկացած գնով իր ամուսնու համար ազատություն ստանալու նպատակով։
Դեռևս մեկ տարի առաջ, մեր ընտանիքը ունեցավ խորը հոգեբանական ապրումներ, որը մարդասպանի ու իր կնոջ նման մարդիկ շարունակում են թեժացնել՝ պատճառելով մեզ մեծ ցավ և նորից ու նորից ստիպում են անցնել այդ ամենի միջով։ Նման իրավիճակը արդեն անտանելի է դառնում, և բացի նրանից, որ կորցրել ենք որդի, եղբայր, ընկեր կրկին ու կրկին մենք հրապարակայնորոն անցնում ենք այդ ամենի միջով։
Պարոն Մալյանի բոլոր ասածներին չվստահելու հիմքեր չունեմ, քանի որ մինչ այժմ իր կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները ոչ միայն որևէ կերպ չեն հերքվել, այլ նաև հաստատվել են։
Փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ ծրագիր է իրականացվում և ի՞նչ նպատակով: Դաժան մարդասպաններին հանենք բանտերից դուրս, իսկ կրթված, գրագետ, աշխատող և հարկ վճարող մասնագետները թող հեռանան այս երկրից: Այդ ամենը միայն կթուլացնի Հայաստանի Հանրապետությունը:
Սա գրում եմ, որ բոլորդ տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում: Համարում եմ սա ստորերի կողմից ձեռնարկված ևս մեկ քայլ մարդասպանին ազատություն պարգևելու գործում»։
Հարակից հրապարակումներ`
- Աղաջանովները լուրի են սպասում
- Մինչ այսօր կառավարությունից որևէ արձագանք չկա. Ելենա Աղաջանովա
- Ելենա Աղաջանովա. Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը մեզ ընդունի
- Ներում չշնորհել սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին. Ակցիա կառավարության դիմաց
- Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան